Մուտքի ձը

Որոնում

Օրացույց

«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉորՀնգՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Մեր հարցումը

Գնահատեք մեր աշխատանքները
Պատասխանների ընդհանուր քանակը: 660

Պատանի Պատմագետներ

Այլ Կայքեր

  • Xerox service Pinky
  • «ՆՈՐ ՄԻՏՔ» Երիտասարդների Ինտերնետային Միավորումը
  • Պատանի Պատմագետների Ակումբ
  • Պարույր Սևակ
  • Վիճակագրություն


    Ընդամենը ակտիվ. 1
    Հյուրեր. 1
    Անդամներ. 0

    Պատանի ՊԱտմագետ

    Երկուշաբթի, 29.04.2024, 00:57
    Ողջունում ենք Ձեզ Հյուր
    Մարդը ափի մեջ | Գրանցում | Մուտք | RSS

    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

    Սևակ կենսագրական անկնարկ

    Սևակը միշտ եղել է, կա ու կապրի մեզ հետ . նրա յուրաքանչյուր ստեղծագործություն կարդալիս այնպիսի տպավորություն է առաջանում կարծես նա մեզ հետ է մեր կողքին  և գրել է դա հենց նոր քեզ նայելով ......


    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

    Բոլոր ժամանակների մեծագույն հայ պոետ Պարույր Ռաֆայելի Ղազարյանը
     (հայտնի է իր գրական` Պարույր Սեւակ անվամբ)
    ծնվել է 1924թ. հունվարի 24-ին` Արարատի մարզի
    Չանախչի գյուղում: Պարույրը գրել ու կարդալ գիտեր դեռ 4-5 տարեկանում:
    Դպրոց սկսել է հաճախել 5 տարեկանից:
    Գրելու փորձեր արել է դեռ 11 տարեկանում:
    Սեւակ գրական կեղծանվամբ (ի հիշատակ Ցեղասպանության զոհ դարձած Ռուբեն Սեւակի)
    նա ստորագրվել է հրատարակված իր առաջին իսկ բանաստեղծությունների տակ:

    1940թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով դպրոցը`Պարույր Սեւակը 
    ընդունվել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը:
    Իսկ 1950-55թթ. Սեւակը ուսանել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում:
    Ավարտելուց հետո 4 տարի դասավանդել է նույն բուհում: 
    Պարույր Սեւակն ամուսնացել է իր համակուրսեցու` Մայա Ավագյանի հետ:
    Շատ չանցած ծնվել է նրանց առաջնեկը` Հրաչյան: Որոշ ժամանակ անց բաժանվելով Մայայից`Պարույր Սեւակն
     ամուսնացել է Նելլի Մենաղարիշվիլու հետ, ով նրան որդի է ծնել` Արմենը:

    1963-71թթ. Սեւակը եղել է Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող,1966թ.-ից Հայաստանի
    գրողների միության վարչության քարտուղար:1970թ.Պարույր Սեւակը պաշտպանել է դիսերտացիա` ստանալով բանասիրական
     գիտությունների դոկտորի կոչում: Մահացել է Պարույր Սեւակը 1971թ. հունիսի 17-ին` ավտովթարից եւ թաղվել հայրենի գյուղում:
     Մեծ գործերից են` «Սայաթ Նովա», «Անլռելի զանգակատուն», «Եռաձայն պատարագ» պոեմները, «Մոր ձեռքերը»,
     «Մարդ էլ կա մարդ էլ», «Մենք քիչ ենք, բայց հայ ենք» և շատ ուրիշ բանաստեղծություններ:


    ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


    1. Իսկ ի՞նչ անենք

    Ես տեսնում եմ՝ չես հավատում ո՛չ իմ, ո՛չ քո անցյալին.
    Մեր հարուստը՝ աչքիդ աղքատ, կեղծ է թվում պանծալին:

    Դու կարծում ես, որ ամե՜ն ինչ, ո՜ղջը սուտ էր մեր միջև,
    ճիշտ էր միայն երկար ճամփան՝ լիքը փշեր ու խճեր:

    ճիշտ էր միայն սպասումը, որ և անցավ ապարդյուն -
    Իզուր էին մեր սրտերը սպասումից թպրտում:

    ճիշտ էր միայն արբեցումը այն սին բախտով, որ եկավ,-
    Նա ոսկի չէր, այլ ոսկեզօծ, հետո՝ պղինձ, վերջը՝ կավ…

    Ես տեսնում եմ՝ չես հավատում դու անցյալին իմ ու քո,
    Չես հավատում ու չես տարվում նաև դու մեր գալիքով:

    Չես հավատում, թե նա կգա, թե կլինենք բախտավոր,-
    Քեզ ամե՜ն ինչ փուչ է թվում և ամեն ինչ՝ ախտավոր:

    Քեզ թվում է, որ մենք իզու՜ր հանդիպեցինք մեկմեկու,-
    Ո՛չ մեր սրտում՝ երջանկություն, ո՛չ մեր կյանքում՝ մեծ բեկում…

    Իսկ ի՞նչ անենք, ո՞նց բաժանվենք, երբ սրտերը իմ ու քո
    Թե սիրով էլ չեն շղթայված, գեթ կապված են տանջանքով…

    Պարույր Սեւակ

    2. Դու մի հարցրու

    Դու մի՛ հարցրու . «Սիրո՞մ ես ինձ»:

    Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում,
    Դու էլ հիշի՛ր ,
    Որ երբ իզուր հարց չեն տալիս `
    Սուտ պատասխան չե~ն ստանում:
    Եվ դու բնավ իմ այս խոսքից մի՛ վշտանա,
    Այլ մտածիր,
    Թե ջրհորի մութ խորության չափման համար
    Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում:

    Դու մի՛ հարցրու , իսկ ես ասեմ
    Քո ուզածից շա~տ ավելին :

    Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ,
    Իսկ դու լսի՛ր , իմ նորօրյա՛ աստվածուհի:
    Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր ,
    Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք:

    Դու ` անծանոթ մի նոր աշխարհ ,
    Ես` մի հմուտ աշխարհագետ ,
    Որ վա՛տ գիտեմ ,շա~տ վատ գիտեմ
    Բազմախոստում տեղանքը քո:
    Ու խոսում է մեջս կրկին
    Մոլի ոգին հետազոտման.
    Ուզում եմ քեզ անգիր անել,
    Մտքով գծել քարտեզը քո,-
    Հարց ու փորձը էլ ո՞ւմ է պետք :
    Եվ առավել լավ չէ՞ արդյոք .
    Որ մարդու ո~տքը սայթաքի,
    Քան թե լեզո՛ւն:
    Ուրեմն արի ոչ թե խոսենք,
    Այլ մտովին քայլենք առաջ,
    Այս անծանոթ ճանապարհով,
    Մինչև հասնենք հանգրվանի `
    Հեքիաթական ինչ-որ մի տեղ,
    Ուր չկա~ տեր ու տիրական ` մեզնից բացի,
    Ուր մենք պիտի լինենք թվլատ ` ջրի՛ նման,
    Եվ լինենք կույր ` կրակի՛ պես ,
    Ուր` հակառակ մեր իմացած հին օրենքի`
    Մարմինները ջերմությունից չե՛ն լայնանում,
    Այլ կծկվո~ւմ,
    Եվ լուծվում են բոլոր հարցերն ` աղի՛ նման,
    Դառնալով համ մեր բերանում,
    Մեր լարաթափ ջղերի մեջ,
    Շփոթահար մեր դեմքերին …

    Այնժամ գուցե բնազդաբար ե՛ս քեզ հարցնեմ .
    «Սիրո՞մ ես ինձ»:
    Ե՛ս քեզ հարցնեմ`
    պատասխանիդ չսպասելով,
    Այլ օգնելով,որ ստանաս
    Նախկին տեսքդ ա՛յն աստվածուհու,
    Նախկին տեսքդ ա՛յն աշխարհի,
    Որ դեռ չուներ գծված քարտեզ:
    Եվ իմ հարցին ի պատասխան
    Այնժամ գուցե ինքդ ինձ ասես .
    «Ասում են ,թե դուք օգնում եք լոկ հանվելիս:
    Իսկ դու օգնում ես հագնվել:
    Դու ուրի՛շ ես :
    Սիրո~ւմ եմ քեզ »…

    Պարույր Սեւակ